Լեդի Գագան Բայդենի երդումնակալությանը Արարատ լեռը խորհրդանշող զարդով է գնացել․լուսանկար

Լեդի Գագան կրկին արեց դա․․․Նա կրկին հայկական թեմաներով ատրիբուդ ներկայացրեց և առաջացրեց բազում խոսակցություններ։ Բոլորս հիշում էինք Գագայի հոլովակը, որը մեծ աղմուկ առաջացրեց, քանզի շատ կոսպիրոլոգներ ենթադրեցին, որ էդտեղ ուղիղ նշվում է մոտալուտ կռվի մասին, որ «զգուշություն» բառը հենց դրա համար էր և այլն։

Իհարկե առողջ վերլուծողները հասկացան, որ դա ընդաենը համընկնում էր և որոշակի պերֆորմանս Գագայի կողմից։ Սակայն ահա, Բայդենի երդումնակալության ժամանակ, Գագան ներկայանում է կախազարդով, որի վրա Նոյի աղունիկն է, ով ըստ լեգենդի Արարատ լեռից բերում է ձիթենու ճյուղը։

Սա արդեն նոր թեմաներին զարկ տվեց, որտեղ մասնավորապես սկսեցին խոսալ, որ Գագան «թրոլինգ» է անում հայկական թեման։ Ակներև է, որ Գագայի մոտ կա հետաքրքրություն հայկականության հանդեպ, գուցե միայն մշակույթի, բայց դա արդեն ակներև է դառնում օրըստօրե։

հիմա երևի զարկ կտրվեն նոր կոսպիրալոգիաներ ու անալիզներ, թե ինչու՞ Գագան այդ զարդը կրեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: