Լեհաստանի հայ համայնքի բողոքի ակցիան ընդդեմ թուրք-ադրբեջանական գործողությունների. մանրամասներ

Ինչպես տարբեր երկրներում գտնվող շատ հայկական համայնքների ներկայացուցիչներ, այնպես էլ լեհական հայկական համայնքի ներկայացուցիչներն այսօր ակցիա են իրականացրել Լեհաստանում՝ իրենց ձայնը փորձելով լսելի դարձնել տեղի իշխանությունների համար:

Հավաքվելով Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում՝ ակցիայի մասնակիցները հայկական երկու պետությունների դրոշներով, կոչերի ու հորդորների պաստառներով շարժվել են երկրի կարևոր քաղաքական ենթակառուցվածքային ստորաբաժանումների շենքեր:

Մասնակիցները նախ շարժվել են նախագահի նստավայր, ապա նաև այնտեղ գտնվող Երրոպական միության գրասենյակի շենք:

Հընթացս նրանք վանկարկել են խորհրդանիշ ու կարգախոս դարձած Հաղթելու ենք արտահայտությունը:

Նշենք, որ ինչես ամենուր, այնպես էլ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, հայկական ցույցերն ու իրազեկման ակցիաներն ուղեկցվել են բացառիկ կարգապահությամբ: Դրանք բավականին մարդաշատ են, բայց կազմակերպված ու համակարգված:

Լեհական տարածաշրջանում հայ համայքնի նախաձեռնած իրազեկման ու բողոքի ակցիայի մասին տեղեկություններ է հանրայնացրել իր սոցհարթակում այս պահին Վարշավայում գտնվող Վաղարշակ Գասպարյանը:

Հատկանշական է, որ ակցիային սիրով իրենց մասնակցությունն են բերել նաև լեհերը: Կից ներկայացնում ենք Լեհաստանի հայերի ակցիայի ընթացքից մի հատված:

Понравилась статья? Поделиться с друзьями: