Լիլիթ Բադանյանը անդրադարձել է իր և Տիգրան Ավետիսյանի միջև սիրավեպի խոսակցություններին

Վերջերս լուրեր են տարածվել այն մասին, որ Լիլիթ Բադանյանը, ով հանրությանը առավել հայտնի է «Սարի աղջիկ» հեռուստասերիալից, սիրավեպ ունի ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի հետ։

Ո՛չ Տիգրանը, ո՛չ Լիլիթը չհերքեցին և ոչ էլ հաստատեցին լուրը։ Լիլիթը նշել է, որ անձնական բնույթի հանրայնացումներ չի կատարում և դա իր համար փակ է։

Նորաթուխ դերասանուհին իրեն փորձել է նաև երգարվեստում։ Նա թողարկել է «Գնա, գնա» երգը, որի ռեժիսորը հենց Տիգրանն է։ Թերևս ենթադրվում է, որ խոսակցությունների առիթ է հանդիսացել հենց նոր երգը։

Օգտատերերը ենթադրում են, որ «սիրելիի» համար տեսահոլովակը նկարահանել է Տիգրանը և այն սոսկ աշխատանքային հարաբերություններ չեն։

Համացանցային մեկնաբանություններում հաճախ են հանդիպում այնպիսի գրառումներ, ինչպիսիք են՝ «Եթե սիրավեպ չլիներ, կշտապեին հերքել», «հիանաի զույգ են և անչափ սազում են իրար»։ Զույգը, այնուամենայնիվ, շարունակում է լռություն պահպանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: