Լիլիթ Բասյանը և Ալեքսանդր Բաբասյանն իրենց 6-ամյա որդուն ուղեկցեցել են դպրոց. տեսանյութ

Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ սեպտեմբերի դասերի մեկնարկն այս տարի տրվել է տասնհինգ օր ուշացումով, բայց դա չի խանգերել առաջին դասարանցիների ոգևորությանը:

Մեծ ոգևորությամբ և ուրախությամբ առաջին դասարան է գնացել նաև Ա. Բաբասյանի և Լ. Բասյանի տղան՝ փոքրիկ Ալեքսանդրը:

Դպրոցի բակում մեծ ոգևորությամբ մայրիկի ու հայրիկի հետ իր հուզմունքը կիսող Ալեքսանդրը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել օրվան. նույնիսկ ինքնուրույն է արթնացել առավոտյան ճիշտ ժամին:

Հայրը նշում է, որ մինչ այս նա տասնհինգ օր տղային դպրոց է ուղեկցել, որ դպրոցական միջավայրն իր համար սովորական ու ծանոթ դառնա, որ անակնկալի չգա տղան: Լիլիթը պատմում է, որ գիշերվա ընթացքում թերթել է տղայի փոքր տարիքի լուսանկարները, հուզվել է:

Լիլիթը խոստովանում է, որ իր համար որոշակի դժվարություն է հայերենին լավ չտիրապետելու հանգամանքը, ուստի նա մտավախություններ ունի, թե չի կարողանա օգնել որդուն:

Զույգի ապրումների մասին՝ ստորև բերված տեսանյութում:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: