Այսօր կրտսեր Ալեքսանդր Բաբասյանի ծննդյան օրն է: Առհասարակ այս օրը Բաբասյանների համար տոնական է: Այս օրն է ծնվել նաև կրտսեր Ալեքսանդրի հայրը՝ դերասան Ալեքսանդր Բաբասյանը: Միշտ ընտանիքն առանձնահատուկ կերպով է օրը նշանավորել:
Այս անգամվա տարեդարձը տարբերվում է նախորդ տարիներից: Կրտսեր Ալեքսանդրի մայրը՝ Լիլիթ Բասյանը խիստ հուզիչ հրապարակում է արել՝ շնորհավորելով որդուն սպասված ու ցանկալի ծննդյան առիթով:
Լիլիթը գրել է, որ իր կյանքը աննկարագրելիորեն փոխվել է վեց տարի առաջ, երբ իրենց կյանք է մտել փոքրիկ Ալեքսը: Ցույց տալով իրական կյանքի իմաստը՝ Ալեքս կրտսերը շրջել է ծնողների կենսակերպը: Մայրը գրել է, որ Ալեքսին իրենք շատ երկար ու սիրով են սպասել:
Լ. Բասյանը գրառումը եզրափակել է խնդրանքով: Նա խնդրել է որդուն խոստանալ, որ մյուս բոլոր կյանքերում նա էլի իրեն կընտրի որպես մայր: Լիլիթն իր հուզիչ խոսքերը ստորև նաև ռուսերենով շարադրված է տեղադրել:
Այսօր հատուկ օր է. ուղիղ 6 տարի առաջ դու շրջեցիր իմ կյանքը և ցույց տվեցիր` որն է կյանքի իմաստը. կյանքի իմաստը քո մեջ է,…
Опубликовано Лилит Басян Пятница, 14 августа 2020 г.