Լիլի Հովերը պատմել է, թե ինչպես է վարվում իր ծննդյան օրը շնորհավորել մոռացողների հետ, ինչպես նաև այլ հետաքրքիր մանրամասներ

Լիլի Հովերը դաշտում տարբերվում է իր ինքնատիպությամբ ու նյութի ներկայացման յուրահատկությամբ

Վերջերս կայացած նրա ծննդյան օրը առիթ է դարձել, որ Լիլին հիշի, թե ինչ զվարճալի ու հետաքրքիր դեպքեր են եղել այդ օրը տարբեր տարիներին:

Նա սիրում է իր մտերիմների հետ զվարճալի կատակներ անել, և նրանք, ովքեր մոռանում են իր ծննդյան օրը զանգել ու շնորհավորել, նա անձամբ է զանգում, ամոթանք է տալիս, որ այդ կարևոր օրը մոռացել են:

Լիլիի ծննդյան օրվա կազմակերպչական բոլոր հարցերով զբաղվում են ընտանիքի անդամները, իսկ ինքը սիրում է վայելել պահը:

Մի տարի հայրը տան պատշգամբում խորոված է արել, իսկ հարևանները կարծել են հրդեհ է ու հրշեջների են հրավիրել: Դեպքի ընթացքը բավականին զվարճալի է եղել:

Այս տարի Լիլի Հովերը ծննդյան օրն անցկացրել է Հայաստանի հարավային հատվածում՝ չքանղ բնության գրկում, իսկ այդ ամենի կազմակերպիչը նրա ընկերն է եղել:

Լիլիի համար լավագույն նվերը խաղաղ բացված առավոտն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: