Լիլի Մորտոն ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը․ ահա թե ինչ երգ է կատարում հայտնի մոդելը

Հանրահայտ մոդել ու վառ կերպար Լիլի Մորտոն դեռ ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում ակնարկել էր այն մասին, որ առաջիկայում պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ։ Բացելով փակագծերը՝ Լիլին խոսել էր երգչուհու կարիերա սկսելու նպատակի մասին։

Այսօր արդեն հայտնի է, թե Լիլին որպես երգչուհի ինչ երգ է առաջինը ներկայացրել։ Երգի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Ստեղծագործության և դրան կից մատուցվող տեսահոլովակի պրոդյուսերը Լիլիի ամուսինն է Վադիմը։

Երգի գործիքավորմամբ զբաղվել է Մարտին Միրզոյանը, իսկ երգի երաժշտական կոմպոզիցիան ստեղծել է տեսահոլովակի ռեժիսորը՝ Արեն Բայադյանը։

Լիլիի ներկայացրած երգը հումորային է և լի է միջտեքստային շերտերով։ Այստեղ կարելի է այլ երաժշտական ստեղծագործություններից կտրված հատվածների հանդիպել։ Ընդ որում, միջտեքստային շերտերը նաև արտասահմանյան մշակութային դաշտի հետ են առնչվում։

Լիլիի ներկայացրած անդրանից երգն ու տեսահոլովակը, որով տրվում է մոդելի երգչուհու կարիերայի մեկնարկը, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: