Լիլուի անչափ հուզիչ շնորհավորանքը սկեսրայրին՝ ծննդյան օրվա առիթով

Ինստագրամյան հարթակում ակտիվությունը կանոնավոր պահող երգչուհիներից է Լիլուն: Նա չի զլանում պարբերաբար իր ակտիվ առօրյայից հետաքրքիր դրվագներ տեղադրել ինստագրամյան էջում՝ իր հույզերն ու ապրումները կիսելով բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրվում են իրենով:

Լիլուի հերթական հրապարակումը սկեսրայրի հոբելյանի առիթով է: Այդ առիթով նա մի ծավալուն հրապարակում է հանրայնացրել՝ իր սերն ու հարգանքը հայտնելով ամուսնու հորը:

Երգչուհին խոստովանել է, որ սկեսրայրը հաճախ իր հոգատարությամբ և ուշադրությամբ փոխարինել է իր հորը, ում կարիքն ու բացակայությունը նա մշտապես զգացել է:

Հանրայնացնելով իր ու սկեսրայրի համատեղ լուսանկարը՝ երգչուհին նրան առողջություն ու երկարակեցություն է մաղթել՝ նշելով, որ նա ընտանեկան միջավայրում տղամարդու կատարյալ և իդեալական օրինակ է եղել իր խոհեմությամբ ու առաքինությամբ:

Լիլուն խոստովանել է, որ սկսերայրի ներկայությամբ նա վերագտել է կորցրած հայրական ջերմության ու ապահովության զգացումը: Երգչուհին նշել է նաև, որ լուսանկարն արված է Լոս Անջելեսում:

View this post on Instagram

Ձեր ծննդյան օրն ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր դրական վերաբերմունքի համար, Դուք հաճախ փոխարինում եք հորս, ում պակասը շատ եմ զգում։ Ձեր շնորհիվ ես կրկին վերագտա հայրական ջերմությունը, որն այս տարիների ընթացքում չունեի։ Դուք մեր ընտանիքի համար իսկական տղամարդու օրինակ եք՝ խոհեմ ու իմաստուն, ինչպես որ պետք է լինի ցանկացած տղամարդ։ Առողջ եղեք, կարևորը, և մեծական խորհուրդներով ուղղորդեք մեզ։ #happybirthday #dad #losangeles #singer

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

 

Понравилась статья? Поделиться с друзьями: