Լիտվացի բժիշկները գալիս են Հայաստան՝ հայ կոլեգաներին օգնելու

Աշխարհը պատած համավարակային այս ծանր իրավիճակն զգոնացնում է ողջ աշխարհը։ Եվ այդ ծանրագույն պահին Լիտվան յուրահատուկ կերպով է աջակցության ձեռք մեկնում Հայաստանին։ Կորանվիրուսյան ախտի դեմ պայքարում օգնելու համար Լիտվան բժիշկների խումբ կգործուղի Հայաստան։

Գործընթացում մեծ դեր է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Նա հսկայական աշխատանք է ծավալել՝ հաաձայնություն ձեռք բերելու համար։

Անչափ հուզիչ գրառում է կատարել նաև Լիտվայի արտգործնախ Լինաս Լինկեվիչուսը։

«Հայաստանն ինտենսիվ պայքար է մղում քովիդային համավարակային վիճակի դեմ։ Լիտվան հայ բարեկամների կողքին է։ Այսօր Լիտվայի կառավարությունը որոշել է բժշկական խումբ և փորձագետներ գործուղել Հայաստան՝ քովիդային ախտի դեմ պայքարելու»։ Գրառման վերջում նա հայերեն ավելացրել է․ «Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։

Իրապես, անչափ հուզիչ է մեր լիտվացի բարեկամների կողմից նման վերաբերմունքը և շատ կարևոր ջերմության պահպանումն այս ծանր վիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: