Լյովի անսպասելի բոցերից․ ահա թե ինչ ուշագրավ տեսանյութ է հրապարակել հայտնի դերասան Լևոն Հարությունյանի վարսավիրը

Լևոն Հարությունյանը շատ խարիզմատիկ ու կենսալի կերպար է։ Ընդ որում, արտիստն այդպիսին է ինչպես բեմում և ֆիլմերում, այլ նաև իրական կյանքում։

Լևոնին ճանաչող և նրա հետ սերտ շփում ունեցող շատերը նրա մասին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ու միջադեպեր ունեն հիշելու և պատմելու։

Լևոնի վարսավիր Կարո Աբաչյանը մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե դերասանն ինչպես է անակնկալի բերում վարսավիրին՝ իր գործն անելու ամենից թեժ պահին։

Տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է վարսավիրը սափրում Լևոնին, իսկ նա հանկարծակի ու կտրուկ շարժում է անում, ինչն էլ մեծ վախ է պատճառում վարսավիրին, քանի որ նա մտածում է, թե պատահաբար վնասել է արտիստին։

Վարսավիրին մի լավ վախեցնելուց հետո համբուրում է նրա ճակատը՝ հասկանալով, որ երիտասարդն իրոք անակնկալի է եկել։ Կարո Աբաչյանի տեղադրած զվարճալի տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: