Լյուսյա Հակոբյանը պատմել է իր մայրիկի՝ Ելենայի և որդու մասին

Լ. Հակոբյանի հերթական հյուրընկալության ժամանակ հնչած հարցն առիթ է դարձել, որ նա խոսի իր մայրիկի՝ Ելենա Մելքոնյանի մասին, ով աշխատել է ռադիոտանը ավելի քան քառասունհինգ տարի:

Նա նաև ժամանակին դերասան է աշխատել և զուգահեռել է հաղորդավարի ու դերասանի աշխատանքները: Դուստրը հիշում է, թե ինչեր է ժամանակին մայրը պատմել իրեն թատերական և հաղորդավարական աշխարհի ներկայացուցիչների մասին:

Աստղաբանը հենց այնպես չի ընդունում Բեյրութի կամ Բելառուսի դեպքերը: Հայկական իրականության մասին խոսելիս՝ աստղաբանը վերահաստատում է իր այն կարծիքը, որ մեզ մոտ ավելի լավ վիճակ է համեմատաբար:

Աստղաբանին անհանգստացնում է չարության այն ալիքը, որ ուղարկվում է երկրի վարչապետի դեմ: Նա կարծում է, որ ժողովուրդը կանգնել է վարչապետի ու ընդդիմության մեջտեղում և դեռևս չգիտի ինչ անել:

Բանակային վիճակի մասին խոսելիս՝ աստղաբանը բերում է իր որդու օրինակը՝ նշելով, որ տարիներ առաջ, երբ իր տղան զինվոր է եղել, իրենից հաճախ մթերք է ուզել, քանի որ սնունդի պակաս է եղել, իսկ հիմա զրուցել է ներկայիս զինվորների ծնողների հետ և վստահաբար պնդում է, որ դա չկա:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: