«Լոս Անջելեսը հպարտ է հայկական սփյուռքի համար տուն լինելու փաստից.» Լոս Անջելեսի քաղաքապետի ուշագրավ հայտարարությունը

Սփյուռքի մեր համայնքային ներկայացուցիչները գործի են դրել իրենց բոլոր միջոցները, կապերն ու ռեսուրսները՝ արտասահմանյան երկրների ղեկավարների և մտահոգ միջազգային կառույցների ուշադրությունը հայկական տարածաշրջանում իրականացվող գործողությունների վրա սևեռելու համար:

Այդ նպատակի համար հայկական տարբեր համայնքներում հավաքներ, ցույցեր ու տարատեսակ ակցիաներ են կազմակերպվում: Հայտնի է, որ լայնամասշտաբ իրազեկման նախաձեռնություններ են ընթանում այս օրերին ամենամեծ հայկական համայնքներից մեկն ունեցող ԱՄՆ-ում:

Մասնավորապես ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ընթացող հայկական սփյուռքի ակցիաներն ու ցույցերը, ինչպես նաև տեղի Լոբբիի աշխատանքները, տվել են իրենց բարենպաստ արդյունքները:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին իր թվիթերում մի խիստ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել՝ արտահայտելով իր ղեկավարության ներքո գտնվող համայնքի տեսակետն ու դիրքորոշումը:

Էրիկ Գարսետին իր հպարտությունն է հայտնել այն առիթով, որ իրենց քաղաքը հայկական ամենից մեծ սփյուռքի համար տուն է հանդիսանում: Ապաև գրել է, որ ԱՄՆ-ն պետք է խաղաղություն հաստատի Արցախի տարածաշրջանում, իսկ Թուրքիան պետք է հեռանա:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: