Լոս-Անջելեսի քաղաքային խորհուրդը կարևոր հայտարարությամբ է հանդես եկել. մանրամասներ

Այսօր Լոս-Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը հանդես են եկել հայանպաստ հստակ դիրքորոշմամբ ու կարևոր հայտարարությամբ: Լոս-Անջելես քաղաքի խորհրդի հայազգի անդամներից Փոլ Կրեկորյանն իր սոցհարթակում մանրամասներ է ներկայացրել:

Նա գրել է, որ քաղաքային խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներկա պահին մեր տարածաշրջանում տեղի ունեցող և այս պահին էլ չդադարող իրադարձությունները, որոշել է սատարել Հայաստանյան ու Արցախյան իշխանություններին, քանի որ պարզ ու ակնառու է, որ թուրքական ղեկավարությունը շարունակում է ցեղшuպшնության հետևողական, դատապարտելի ու անթույլատրելի գիծը:

Թուրքա-ադրբեջանական տանդեմին հստակ шգրեunրական գնահատականներ տալով՝ քաղաքային խորհրդի անդամները հանդես են եկել կոչ-հորդորով:

Նրանք կոչ են արել պաշտոնական Վաշինգթոնին ընդունել և կանխել Արցախի դեմ ձեռնարկված ակնհայտ հшրձшկումը:

Քաղաքային խորհրդի անդամներն այն վստահությունն են հայտնել, որ Վաշինգտոնի հստակ ու համառ տեսակետի ու դիրքորոշման շնորհիվ հնարավոր է մեկընդմիշտ դադարեցվի ընթացող ցավալի իրադարձությունները, որոնք արդեն տասներորդ օրն են, որ շարունակվում են:

Today, elected leaders from all levels of government joined me at City Hall and virtually for an extraordinary…

Опубликовано Paul Krekorian Понедельник, 5 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: