Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Արցախի դրոշի գույներով. Պոլ Կրեկորյանի մեկնաբանությունը

Լոսանձելեսյան քաղաքային խորհրդի անդամ Պոլ Կրեկորյանն իր սոցհարթակում լուսանկարներ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ ամերիկյան այդ քաղաքի քաղաքապետարանի կառույցն այսօր գունավառվել է Արցախի Հանրապետության դրոշի գույներով:

Պոլ Կրեկորյանը իր հրապարակման մեջ հիշեցնում է, որ վեց տարի առաջ այդ նույն քաղաքապետարանում ճանաչվել է Արցախի դեմոկրատական հանրապետությունը:

Իսկ այսօր քաղաքապետարանը սիրով միացել է համընդհանուր ակտիվությանը՝ ի նշան հայաստանցիների և արցախցիների մղած արդար պայքարի՝ սատարելով նրանց:

Հիշեցնելով ադրբեջանական կողմի սեպտեմբերի քսանյոթից սկսած անթույլատրելի գործողությունները, որոնք անցկացվում են թուրքական հովանավորչությամբ, Պոլ Կրեկորյանն իր հրապարակման մեջ գրել է, որ արցախցիներն արդեն տասնյոթ օր համառ պայքարի մեջ են և հայտնվել են հումանիտար ճգնաժամի մեջ:

Քաղաքային խորհրդի անդամը կոչ է անում ամերիկյան ղեկավարությանը և վարչակազմի ղեկավար Թրամփին գործել հենց հիմա, առանց հապաղելու: Պոլ Կրեկորյանը խնդրի վրա դարձյալ հրավիրում է ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը:

Tonight, City Hall is aglow in the colors of the flag of the Republic of Artsakh to vividly demonstrate Los Angeles's…

Опубликовано Paul Krekorian Среда, 14 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: