Լոս Անջելեսում 150 հազար հայ է հավաքվել՝ թուրք-ադրբեջանական գործողությունների դեմ բողոքելու

Ամերիկյան Ֆոքս 11 և այլ լրատվամիջոցներ տեսանյութեր են պատրաստել և ներկայացրել այն մասին, որ հարյուր հազարավոր հայեր Լոս Անջելեսում հավաքվել ու լայնամասշտաբ ցույց են արել՝ բողոքելով թուրք-ադրբեջանական գործողությունների դեմ:

Ֆոքս 11-ը գրում է, որ հայերը հավաքվել են Ուիլշիրի պուրակում: Հայերը Բեվերլի Հիլզում, թուրքական դեսպանատան մոտ պահանջում են, որ համաշխարհային հանրությունն իր ուշադրությունը սևեռի տեղի ունեցողի վրա և կանգնեցնի տեղի ունեցողը:

Կազմակերպիչները երթը անվանել են «Հաղթանակի երթ», և այն նաև իրականացրել են ի սատարումն հայ զինվորին ու սահմանապահ հերոսներին:

Նշենք, որ այօրինակ ցույցեր աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում են կազմակերպվում: Այդ միջոցառումներն ուղեկցվում են իրազեկող վանկարկումներով, հայրենասիրական ոգեշունչ երգերի կատարումներով, որոնց շնորհիվ աշխարն իրազեկվում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հենց հայերից:

Այս օրերին հայկական համայնքները տարբեր երկրներում անդադրում աշխատում են՝ հանրային ճիշտ իրազեկում և հայրենիքին հնարավոր օժանդակություն ապահովելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: