Լոս Անջելոսի նոր սփյուռքը անմակարդակ ու տգետ է․ Ստեփան Փարթամյան

Ստեփան Փարթամյան․ երբ գալիս եմ սկսում եմ խորքային ընկալել իրականությունը, իսկ օրինակ սփյուռքում, երբ ասում են ցույց է, մեզ թվում է ամբողջը ցույցի մեջ է։ Դրա համար եկել եմ ընկալելու։ Սփյուռքում էլ է  խարխլված ամենը։

Հայը տվյալնների հետևից չի գնում, հիմնականում հորինվածքների հետևից է գնում։ Մենք իրականությունը մեր ուզած ձևով ենք տարածում։ Անհատը հետևում է ամբոխին, լսում է հասկանա ինչ է ուզում լսել։ Մենք գեղեցիկ դմակով ոչխարներ ենք։

Ես սիրում եմ ազգս, բայց հիմա ամբոխ է։ Նախընտրեցի գալ էստեղ ու ապրել էստեղ, քան անմակարդակության մեջ մնալ Լոս անջելեսի։ Նոր սփյուռքի տգիտությունը ահավոր է, ի նպաստ իր եսին է միայն։

Ես իմ հաղորդումներում բացարձակորեն ճշմարտությունն եմ ասել հայերիս մասին, բայց ինձ թրքացնում էին իմ մտքերի համար։ Հա, մենք անմակարդակություններ շատ ենք անում։ Նաև ասում էի տրամաբանություն գոյություն չունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: