Լոս-Անջելոսում տեղի է ունեցել Հարութ Փամբուկչյանի և Ռազմիկ Մանսուրյանի մեծարման երեկո. մանրամասներ

Լոս-Անջելոսում ՀՀ Հյուպատոսության բակում բացօթյա միջոցառում են կազմակերպել և մեծարել են մեր ժողովրդի կողմից սիրված երկու տաղանդավոր հայորդիներին՝ քայլող առասպել Հարութ Փամբուկչյանին և տաղանդավոր երգիչ ու կինոդերասան Ռազմիկ Մանսուրյանին:

Միջոցառմանն իր սոցհարթակում անդրադարձել է գրող Մարգարետ Դերանկը՝ հրապարակելով լուսանկարներ:

Համո Սահյան հիմնադրամի կողմից նրանց հանձնվել են ոսկե մեդալները։ Նմանատիպ միջոցառումները իրոք Հայրենիք-Սփյուռք հոգևոր կամուրջի անհրաժեշտ պայմաններից մեկն են։ Ներկա են եղել համայքի արվեստագետներ, մտավորականներ. համավարակի հետ կապված միջոցառումը կամերային է եղել:

Ինչես հայտնի է, Հարութ Փամփուկչյանը փոփ երգիչ է, իսկ Ռազմիկ Մանսուրյանը դասական երգերի կատարող։ Չնայած նրանց երգարվեստը ժանրային առումով սկզբունքորեն շատ տարբեր է, բայց մեր երկու հայորդիները երկուսն էլ աննախադեպ շռայլ են իրենց երգարվեստում, մարդկայնորեն անհրաժեշտ են և շնորհառատ, երկուսն էլ փառք ու պատիվ են բերում մեր ժողովրդին։

Արժանավոր հայորդիները տարիների քրտնաջան, ազգօգուտ աշխատանք են կատարել երգարվեստում, տասնյակ հարյուրավոր համերգներ են ունեցել Հայաստանում և աշխարհի շատ երկրներում։

Նման նվիրյալների շնորհիվ Սփյուռքում վառ են պահել հայ արվեստի ու մշակույթի հավերժող ջահը, սփյուռքահայ մատաղ սերնդին հաղորդակից են դարձրել հայ երգարվեստին։Լոս-Անջելոսում տեղի է ունեցել Հարութ Փամբուկչյանի և Ռազմիկ Մանսուրյանի մեծարման երեկո. մանրամասներ

Понравилась статья? Поделиться с друзьями: