Լույս աշխարհ է եկել Գոռ Հակոբյանի տղան. մանրամասներ

Գոռ Հակոբյանը դեռևս ամառային հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել և հայտնել էր, որ նոր բալիկի են սպասում տիկնոջ հետ, որը լույս աշխարհ է գալու աշնանը, ամենայն հավանականությամբ սեպտեմբերին:

Տավուշի ամառային սահմանային դեպքերի ժամանակ Գոռը հրապարակում էր արել՝ դարձյալ հիշատակելով, որ առաջիկայում բալիկ է ծնվելու իրենց ընտանիքում: Հենց այդ հրապարակումից էլ պարզ է դառնում, որ սպասվող բալիկը տղա է լինելու:

Այսօր կեսգիշերից մոտ մեկ ժամ անց Գոռն իր սոցհարթակում հայտնել է, որ տղան արդեն լույս աշխարհ է եկել: «Տղես ծնվեց»,- գրել է արտիստը:

Հիշեցնենք, որ Գոռը երկու զավակների հայր է: Նրա երկու տղաներն էլ դպրոցահասակ են: Հայրը հաճախ է սոցցանցերում հանրայնացնում երկու տղաների հետ կապված զվարճալի պատմություններ, որոնցից հասկանալի է դառնում, որ նրա տղաները բավականին աշխույժ ու չարաճճի բալիկներ են:

Միանալով բազմաթիվ շնորհավորանքներին՝ մենք ևս շնորհավորեւմ ենք ընտանիքին՝ բալիկի ծննդյան ուրախալի առիթով:

Понравилась статья? Поделиться с друзьями: