«Լուսանկարն արված է առաջնագծում՝ մի քանի օր առաջ.» Արամեն հայտարարություն է տարածել

Լրատվական կայքերում հայտնված տեղեկությունները Արամեի արտագաղթելու մասին ընդամենը մի քանի օրում արագորեն տարածվեցին՝ դառնալով հանրային քննարկման թեմա: Թեմային անդրադարձել է անձամբ երգիչը:

Նա հաստատել է փաստը, որ ինքն ընտանիքով հիմա Ռուսաստանում է գտնվում, բայց կտրականապես ժխտել է լուրը, թե արտագաղթել է: Նա նշել է, որ իր գործի բերումով միառժամանակ հնարավոր է, որ ընտանիքով լինի տարբեր երկրներում, սակայն դա արտագաղթել չի նշանակում:

Նա վստահաբար հայտարարել է, որ չի պատրաստվել և առաջիկայում էլ չի պատրաստվում արտագաղթել Հայաստանից: Արամեն պատմել է, որ վերջին տասնհինգ տարում տարբեր երկրներ է այցելել, բայց իր տունը մնում է Հայաստանում:

Երգիչն իր հրապարակումը եզրափակել է Հայոց բանակին փառաբանելով և ազգին խաղաղություն մաղթելով: Վերջում նա մի խորհրդանշական լուսանկար է հրապարակել, որն, ըստ երգչի հրապարակման, արվել է վերջին օրերին՝ հենց առաջնագծից:

Լուսանկարում Արամեն զինվորական համազգեստով կանգնած է դիրքերում:

Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից…

Опубликовано Arame Суббота, 15 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: