Լուսինե Թովմասյանն անչափ հուզիչ հրապարակում է արել որդու ծննդյան օրվա առիթով

Լուսինե Թոմասյանը ժամանակակից մայրիկի հրաշալի օրինակ է, ով գործն ու մայրական հոգատարությունը կարողանում է հրաշալիորեն համատեղել՝ միաժամանակ համացանցային հարթակներում այդ մասին խոսելու ու պատմելու ժամանակ գտնելով:

Այսօր գեղեցիկ մայրիկի երկրորդ բալիկի՝ տղայի ծննդյան օրն է: Ալեքը բոլորում է իր կյանքի մեկ ամյակը: Այս գեղեցիկ ու կարևոր առիթով Լ. Թովմասյանն անասելի հուզիչ հրապարակում է հանրայնացրել՝ պատմելով իր զգացողությունների մասին:

Նա գրել է, որ զավակին սպասելիս խիստ անհանգստացել է: Նրան հանգիստ չի տվել միտքը, թե ինչպիսին կլինի իր Ալեքսը, ինչպիսին կլինի իր՝ որպես մայրիկի վերաբերմունքը տղայի նկատմամբ, քանի որ առաջնեկը աղջիկ է եղել:

Տղա երեխային դաստիարակելու հարցում նա որոշակի վախեր է ունեցել մայրական քնքշության և տղային անհրաժեշտ խստության սահմանները:

Երջանիկ մայրիկը գրել է, որ սիրահարված է որդու աչուկներին և ոչ մի օր չի պատկերացնում առանց նրա կչկչոցի: Լուսինեն նաև գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել:

Ալե՛ք, սկզբում այնքան անհանգիստ էի, երբ քեզ էի սպասում։ Չգիտեի թե ինչպիսին ես լինելու, ինչի մասին եմ հետդ խոսելու, ինչ…

Опубликовано Lusine Tovmasyan Вторник, 4 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: