Գեղեցկուհի հաղորդավարուհի և մոդել Լուսինե Թովմասյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որն ունի անչափ հետաքրքիր նախապատմություն։ Օրերս նա ֆոտոշարք է կազմակերպել լուսանկարիչ Պարգև Այդինյանի հետ, որտեղ գլխավոր հերոսը հսկայական ծղոտե լայնեզր գլխարկն էր։
Լուսինեի խոսքով՝ ֆոտոսեսիան կազմակերպելու միտքը ծագեց հենց այդ գլխարկը տեսնելուն պես։
Նա նաև աշխատանքային կադրեր է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են ստեղծվել այս շքեղ կադրերը։
Մի քանի օրվա ընթացքում Թովմասյանը հրապարակել է լուսանկարներ, որտեղ կրում է սպիտակ նուրբ զգեստ, նրբաոճ պիջակ և այդ գեղեցիկ գլխարկը։
Նրա զգեստը՝ ժանյակապատ ու փոռիկներով, յուրահատուկ կոլորիտ է տալիս ֆոտոսեսիային՝ այն գրավիչ դարձնելով բացարձակապես բոլորի համար։
Կան լուսանկարներ, որտեղ նա գլխարկը որպես հագուստ է օգտագործում, կարծես գաղտնիք պարունակելով իր մեջ։
Շատ օրիգինալ ու անկրկնելի է ստացվել ֆոտոշարքը, որն արժե հաստատ բաց չթողնել։