Լուսինե Թովմասյանը ցույց է տվել, թե ինչպես է դստերը դպրոց ճանապարհում՝ պատմելով իր հույզերի մասին

Լուսինե Թովմասյանն այն մայրիկներից է, ով այսօր առաջին անգամ իր բալիկին՝ չքնաղ դստերն ուղեկցում է դպրոց՝ պահպանելով համավարակային բոլոր պայմաններն ու կանոնները: Նա օրվա մասին պատմող պայծառ լուսանկարների շարք է հանրայնացրել իր սոցհարթակային էջում:

Գեղեցկուհին բացի լուսանկարները, նաև հակիրճ պատմել է իր զգացողությունների մասին: Նա ասել է, որ դուստրը բավականին հանգիստ ու ինքնավստահ է եղել, այնքան հանգիստ, որ իրեն թվացել է, թե ինքն ամենից շատ անհանգստացողն է այդ պարագայում:

Լուսինեի հանրայնացրած լուսանկարներում երևում է, որ դուստրը բավականին ինքնավստահ ու համարձակ է: Փոքրիկ աշակերտուհուն դպրոց են ուղեկցել մայրիկն ու հայրիկը:

Ինչպես հասկանալի է դառնում Լուսինեի հրապարակումից, փոքրիկ աղջիկը առաջին դասարան է գնում Անանիա Շիրակացու ճեմարան: Լուսանկարներից հասկանալի է դառնում, որ առաջին դասարանցիների ընդունելությունը եղել է բացօթյա պայմաններում:

Գեղեցկուհին իր հրապարակման ներքո բազմաթիվ շնորհավորական բարեմաղթանքներ է ստացել՝ ուղղված դստերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: