Լուսինե Թովմասյանի ընտանիքը 7 տարեկան է. նա ուշագրավ հարսանեկան լուսանկարներ է հրապարակել

Արդեն յոթերորդ տարին է լրանում, ինչ Լուսինեն ու Արթուրը ընտանիք են կազմել և ապրում են մի հարկի տակ:

Գեղեցկուհին ամուսնական յոթ տարիների ընթացքում կյանք է տվել երկու հրաշք բալիկի՝ աղջկա և տղայի:

Դատելով Լուսինեի գրեթե ամենօրյա հրապարակումներից՝ միանշանակ կարելի է ասել, որ ընտանիքն ապրում է բուռն, գերհագեցած և ուրախ ընտանեկան կյանքով:

Լուսինեն հաճախ է բարձրաձայնում իր ընտանեկան ներդաշնակության մասին:

Լուսինեի բալիկները դեռ մանկահասակ են: Փոքրիկ Ալեքսն ամեն անգամ մայրիկին զվարճալի և հետաքրքիր հրապարակումներ անելու առիթ է տալիս, իսկ դստրիկը զարմացնում է իր դերասանական կարողություններով:

Լուիսնեն ընտանեկան յոթամյա տարեդարձի առիթով արխիվային ուշագրավ լուսանկարներ է հանրայնացրել՝ հիշելով և հիշեցնելով իր և Արթուրի հարսանիքի զվարճալի ու հետաքրքիր դրվագները:

Գեղեցկուհին նորից սիրո խոստովանություն է արել սիրելի ամուսնուն՝ նշելով, որ այնպիսի տպավորություն ունի, թե Արթուրին ճանաչել է ամբողջ կյանքում ու անհնար է առանց նրա ապրելը:

Понравилась статья? Поделиться с друзьями: