Լուսինե Թովմասյանն ընտանեկան առօրյայից ուշագրավ տեսանյութ է հրապարակել

Լ. Թովմասյանի գեղեցիկ ընտանիքի առօրեական դրվագներին նրա հետևորդները սիրով են հետևում: Լուսինեն երկու հրաշալի բալիկ ունի, որոնցից ավագին այս տարի ծնողներն առաջին դասարան են ուղարկել:

Լուսինեն հերթական ուշագրավ, կարճատև տեսանյութն է հանրայնացրել իր ինստագրամյան սթորիներում՝ ցուցադրելով, թե ինչպես է սիրելի ամուսինը ժամանակ անցկացնում իրենց փոքրիկ տղայի հետ:

Ինչպես հայտնի է, Լուսինեի որդին վերջերս է բոլորել ծննդյան մեկամյա հոբելյանը: Փոքրիկ տղան բոլոր հրապարակումներում շատ պայծառ կերպարում է, մշտապես ժպտում է ու զվարճալի իրավիճակներ ստեղծում շուրջը:

Լուսինեն կարճատև նկարահանված նյութը ֆրանսերենով վերնագրել է «Բարի լույս»: Տեսանկարահանված նյութի մեջ փոքրիկ տղան չորեքթաթ վազում է բազմոցի վրայով, իսկ հայրը նրան փորձում է հետ վերադարձնել իր սկզբնական տեղը:

Տղան համառորեն շարունակում է կրկնել նույն գործողությունը՝ ստեղծելով զվարճալի տեսարան: Լ. Թովմասյանի հանրայնացրած այդ գեղեցիկ ու զվարճալի ընտանեկան դրվագը կարող եք դիտել վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: