Նարինե Դովլաթյանը և Ռուբեն Եսայանը ներկայացրել են «Լուսնի գրած երգը» կոչվող հոլովակը, որը շատ ճաշակով է, հանգիստ, առանց պաթոսային ելևէջների։ Հաճելի, քնքշային է հնչում հատկապես Նարինեի ավազուտ ձայնով։
Բնական վիճակ է ստեղծված։ Տաքուկ տրամադրություններ է փոխանցում։ Ռ․ Եսայանը կիթառի մասն է ապահովում։ Ռուբենը իր յութուբյան ալիքը շատ ակտիվ է մշտապես պահում։ Ինքն էլ գրել է երգը և պատահական չէ, որ Նարինեի ձայնով է լսել երգն այս, քանզի իրոք Նարինեի ձայնն շատ համապատասխան է հնչում։
Գործիքավորումը արել է Դավիթ Դանիելյանը։ Հոլովակը մշակել է Դավ Շարիանը։ Հատուկ հոլովակ չկա նկարված, պարզապես նստած են, գլխավերևում լուսինն է։ Նարինեն տաղանդավոր է, թեպետ ափսոս այնքան հաճախ էկրաններին չէ, քանզի գուցե էսթետ է երաժշտության մեջ և չի տրվում պրիմիտիվ երգարվեստին, որը հիմա տիրում է շոուարվեստ կոչեցյալում։
Իր երգերը մշտապես որակով են լինում։