«Լսարան մտնելիս անմիջապես փոխում էր մթնոլորտը, լսարանը լուսավորվում էր, կարծես ջահեր էին վառվում…»Ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի հուզիչ խոսքը վերջերս անմահացած իր ուսանողի մասին

Ալեն Մարգարյանն ապագա ռեժիսոր էր, և նրա կորուստը մեր երկրի համար թանկագին կորուստներից է: Ալենի մասին երկար ու սիրով խոսում են բոլոր նրան ճանաչողները՝ շեշտելով այն մեծ պոտենցիալն ու իմացական մակարդակը, որ ուներ նա:

Ալենի մասին գնահատողական խոսքով հանդես է եկել ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը: Նա մի նյութ է իր սոցհարթակում հանրայնացրել, որտեղ պատում է Ալենի մասին՝ արտահայտելով իր մեծ ցավը:

Ա. Սանթրոսյանն Ալենին հիշում է որպես արտակարգ կիրթ, կազմակերպված տղա, ով լսարան մտնելիս անմիջապես փոխում էր մթնոլորտը, լսարանը լուսավորվում էր, կարծես ջահեր էին վառվում:

Արմեն Սանթրոսյանը զարմանքով է նշում, որ Ալենն այդ տարիքում իմացական բացառիկ կարողություններ ուներ: Նա խոստովանում է, որ երբեմն ինքն էլ է նոր բաներ սովորել Ալենի ինքնատիպ ու խելացի պատասխաններից:

Նա նշում է, որ երբեք մոռանալ չի լինի Ալենի ժպիտը, տաղանդը, հումորով խոսքերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: