Ֆրանսիական խոհանոցը մշտապես գրավել է մարդկանց։ Այդ երկրի խոհանոցից թերևս ամենահայտնիներից մեկը Ժուլյենն է։ Այս ուտեստը հավանում են գրեթե բոլորը։
Այսօր առաջարկում ենք Ժուլյենի մի բաղադրատոմս, որը փոքր-ինչ տարբերվում է սովորական բաղադրատոմսից։ Այն պատրաստվում է բուլղարական պղպեղի մեջ։ Լցոնած պղպեղ կամ ժուլյենը պղպեղի մեջ։
Չափազանց համեղ ու գեղեցիկ համադրությամբ ուտեստ։
Անհրաժեշտ է՝
Կանաչ և կարմիր պղպեղ
Բուսայուղ — 2 ճ․գ․
Սոխ — 1 հ․
Սունկ շամպինիոն — 400 գ
Հավի կրծքամիս — 300 գ
Սերուցք — 20% 200 մլ
Հալվող քերած պանիր — 100 գ
Աղ, սև պղպեղ
Հավի կրծքամիսը եփել, որից հետո վերածել մազիկների։ Թավայի մեջ տապակել մանր կտրատած սոխ, ավելացնել մանրացված սունկը: Երբ ջուրը ցամաքի խառնել կրծքամիսը, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել սերուցքը: Ցածր կրակով եփել 2 րոպե, որից հետո լցոնել պղպեղների մեջ և տեղափոխել 180-200 աստիճան տաքացված ջեռոց:
Մոտ 15 րոպե անց ավելացնել քերած պանիր ու եփել մինչև պանիրը թեթևակի կարմրի: