Լ. Հակոբյանը կրկին խոսել է տարբեր թեմաներից: Ինչպես ինքն է ասում, միշտ խոսում է տնավարի, բոլորին հասկանալի լեզվով, որպեսզի կարողանա ասելիքը ճիշտ տեղ հասցնել:
Մինչ նրա ելույթը, ողջ շաբաթվա ընթացքում նրան տարատեսակ հարցեր են ուղղում, որոնց էլ աստղաբանը փորձում է պատասխանել: Հիմնական միտքը, որ արտահայտում է նա, մարդկային հոգին անչար ու աննախանձ պահելն է:
Աստղաբանը նշում է, որ վարչապետը լսել չունի: Ըստ աստղաբանի, եթե վարչապետը կարողանա քոքահան անել դասաիրավաբանական մարմինների դատավորներին, փոխարինի խելացի, գրագետ երիտասարդներով, ամեն ինչ տեղը կընկնի:
Աստղաբանը տարածվող վիրուսի աճը պայմանավորում է կանոնների ու սահմանած արգելանքների չպահպանումով: Բերելով վրացական օրինակը՝ աստղաբանը նշում է, որ իր վրացաբնակ ծանոթներից ճշտել է, որ այնտեղ բարեխղճորեն կատարում են բոլոր պահանջները:
Բերելով աշխարհում ավելացող գործազրկությունների վիճակագրությունը՝ աստղաբանը փաստում է, որ երևույթն աշխարհով մեկ է տարածված, մեր վարչապետից չի կախված ոչինչ: Ըստ աստղաբանի, ամենից ապահով երկիրն այս զարգացումների համատեքստում մեր երկիրն է: