Արցախի նախագահն այսօր կարճ տևողությամբ հանդիպել է արցախյան երկու կամավորական զորամիավորումների խիզախ քաջերին՝ մեր հերոս տղաներից ոմանց պարգևներ հանձնելու համար: Հանդիպումը եղել է շատ ջերմ:
Հանդիպման առիթն այն փայլուն առաջադրանքն է, որ կատարել են այդ զորամիավորումների տղաները, մասնավորապես մի քանիսը, որոնց էլ պարգևներ է տվել նախագահը՝ հայտնելով իր հիացմունքը:
Ա. Հարությունյանն անկեղծանալով պատմում է, որ ինքը հրաման չի տվել վարձկանին գերեվարելու համար, քանզի իր համար մեր քաջ տղաներից յուրաքանչյուրի կյանքը շատ ավելի թանկ է, քան հարյուրավոր վարձկանի:
Առավոտյան նրա հետ կապի դուրս գալով՝ զորամիավորման տղաները հայտնել են, որ այնուամենայնիվ իրենց հաջողվել է գերել մեկին: Մյուսնեին գերել նախագահն արգելել է՝ դարձյալ առավել արժևորելով մեր խիզախների կյանքը:
Իր անսահման հպարտությունն ու երախտիքը հայտնելով՝ նախագահը քաջերին ուղարկել է միառժամանակ հանգստանալու, որից հետո կշարունակեն իրենց առաջադրանքների կատարումը: Տեսանյութը՝ վարը: