Խաշթառակցի փոքրիկների հետ կատարվածն արդեն օրեր շարունակ հասարակության հուզառատ վերաբերմունքի և ուշադրության ծիրում են: Այս ընթացքում տարատեսակ հասցեական մեղադրանքներ են հնչել տարատեսակ պատասխանատու կառույցների անհետևողական աշխատանքի համար:
Հընթացս պարզվել է, որ այս բալիկների խնդիրը ժամանակին բարձրաձայնվել է «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստանախագծի եթերում, որի շրջանակներում լուսաբանվել է, թե ինչպիսի անընդունելի կենսապայմաններում են փոքրիկները գտնվում:
Լրագրող Գ. Դերձյանն իր էջում քիչ առաջ սոցցանցային հրապարակմամբ տեղեկացրել է, որ բալիկներից մեկը, ում վիճակը ծանր էր բնորոշվում, արդեն ապաքինվել է:
Նա հայտնում է, որ փոքրիկների կյանքին այլևս ոչ մի վտանգ էլ չի սպառնում, ուստի բալիկները դուրս են գրվել «Մուրացան» հիվանդանոցից:
Նրանց փոխադրել են Երևանի մանկան տուն: Բալիկներից միայն վեցամյա փոքրիկին փրկել չի ստացվել:
Լրագրողը ամփոփ ներկայացրել է, թե բալիկներն ինչ վիճակով են փոխադրվել հիվանդանոց և ինչիսի բուժում են ստացել, որից հետո էլ դուրս են գրվել:
Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս…
Опубликовано Gev Derdzyan Среда, 26 августа 2020 г.