Կառավարական նիստի ժամանակ նախարար Զ. Բաթոյանի առաջարկով նոր նախագիծ է քննարկվել ու ընդունվել, որով որոշակի նորություն է մտցվում մանկատան սաներ հանդիսացող չափահաս անձանց բնակարաններ տրամադրելու հարցում:
Նախարարը, ներկայացնելով առկա իրավիճակը, նշում է, որ մինչ այս բնակարաններ է տրամադրվել մանկատների շուրջ հարյուր երեսուներեք շրջանավարտների: Նա հիշեցրել է, որ այդ որոշումն ընդունվել է ամիսներ առաջ՝ անցյալ տարվա նոյեմբերի յոթին:
Այժմ նախարարը նոր առաջարկությամբ է հանդես եկել՝ ևս քսանչորս սաների նոր բնակարաններ տրամադրելու մասին: Առաջնահերթությունը տրվելու է նրանց, ովքեր լիարժեքորեն համաատասխանում են նախասահմանված կարգին:
Իսկզբանե հաշվառվել է շուրջ երեք հարյուր շրջանավարտ, որոնցից շուրջ հարյուր երեսունը մերժում է ստացել, քանզի չեն համապատասխանել պայմանին:
Ն. Փաշինյանը մասնավորապես կարևորեց այն փաստը, որ սաները համապատասխան կրթություն ստանան, որպեսզի մանկատներին հրաժեշտ տալուց հետո կարողանան ինքնուրույն հոգալ սեփական կարիքները:
Կառավարական նիստի տյալ հատվածը ներկայացնող մասը կարող եք դիտել ստորև:
Մանկատան 133 շրջանավարտի տրվել է բնակարանների գնման վկայագիր, նախարարը առաջարկեց ևս 24-ի տրամադրել
Մանկատան 133 շրջանավարտի տրվել է բնակարանների գնման վկայագիր, նախարարը առաջարկեց ևս 24-ի տրամադրել
Опубликовано Factor TV Четверг, 30 июля 2020 г.