Կիրակնօրյա լրահոսը ցնցել էր սյունիքյան ճանապարհային պատահարի մասին լուրը: Իրար էին բախվել Տոյոտան ու Մերսեդես մակնիշի բեռնատարը: Տոյոտայում գտնվող բոլոր չորս ուղևորներն էլ մահացել էին:
Այսօր արդեն հայտնի է դարձել, թե ովքեր են այս ընտանեկան մեծ ողբերգության հետևանքով մահացած քաղաքացիները: Տոյոտայի ղեկին եղել է Միհրան Գյուլզադյանը, ով քառասունինը տարեկան էր: Նրա կողքին եղել է տիկինը՝ Թամարա Մարությանը, ով երեսունյոթ տարեկան էր:
Բեռնատար Մերսեդեսը վարել է Աշոտ Գևորգյանը, ով վաթսունմեկ տարեկան է և ապրում է Նորամարդ գյուղում:
Մեքենայում եղել են նաև նրանց եորկու երեխա՝ ինը տարեկան Արմենը և տասնհինգ տարեկան Նարեկը: Թամարան սիրված դերասաններ Արմենի և Ալլայի երկու սիրելի դուստրերից մեկն էր:
Նա երաժշտական կրթություն էր ստացել և զբաղվում էր երաժշտական գործունեությամբ: Նա երգչախմբի դիրիժոր էր և վոկալ էր դասավանդում:
Երեխաները ևս շարունակում էին մայրիկի երաժշտական գիծը: Թամարան սիրելի դերասանական ըտանիքի կրտսեր զավակն էր: