Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանն անչափ հուզիչ գրառմամբ նամակ է հրապարակել։ Այն սկսվում է «…Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս․․․» և պատկանում է մի կնոջ, որի ամուսինն ու քույրը հորդորել են նրան թողնել որդուն, քանզի նա առողջական խնդիրներ ունի։
Բաթոյանը նշել է՝ դա օրինակներից մեկն է այն նամակների, որ ամեն օր ստանում են, սակայն այդ մարդկանց օգնել չեն կարող, քանզի այդ բալիները հիմա ուրիշ ընտանիք ունեն և այլ երկրներում են ապրում։
Եվ ահա այսօր ԱԺ-ն հիանալի որոշում է ընդունել, որը միտված է պաշտպանելու մոր և բալիկին։
Այսուհետ նրանք, ովքեր կդրդեն մորը հրաժարվել իր բալիկից, քրպատասխանատվության կենթարկվեն։ Էլ ավելի խիսստ կլինի պատիժը եթե դրդողը բուժաշխատող լինի։
Այս աշխատանքները, իրապես, անչափ կարևոր են և միտված են բալիկների պաշտպանությանը, որն անշուշտ կարևոր է մեր օրերում։