Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է

Քվանտ վարժարանի սոցցանցային էջում հայտարարություն է տեղադրվել այն մասին, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Արսեն Դարբասյանը, ով նաև ավագ գիտաշխատող է։

Ա. Դարբասյանը վարժարանի հիմնադրման ամենասկզբից աշխատել է վարժարանում, իսկ մի քանի տարի անց սկսել է գլխավորել Ինֆորմատիկայի ամբիոնը:

Հեղինակելով մի շարք գիտական ուսումնասիրություններ, մեթոդական, ծրագրային ու չափորոշչային աշխատություններ՝ Ա. Դարբասյանն անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն վարժարանի, այլև կրթական ոլորտում առհասարակ:

Մասնակցելով միջազգային մրցույթների՝ Ա. Դարբասյանը նշանակալի հաղթանակներ է արձանագրել: Հաղթանակներով ու հաջողություններով են հանդես եկել նաև Ա. Դարբասյանի սաները առաջավոր համալսարաններում՝ դառնալով լավ մասանգետներ:

Վարժարանի էջում տեղադրված հայտարարության մեծ արժևորվում է մասնագետի ներդրումն ու մեծ դերը: Հայտարարությունն ավարտվում է այն վստահությամբ, որ մեծավաստակ մանկավարժի, հրաշալի մասնագետի ու լավ մարդու բարի հիշատակը մշտապես վառ կմնա իր սաների և իրեն ճանաչողների մտքում:

Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ 66 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ «Քվանտ» վարժարանի…

Опубликовано «Քվանտ» վարժարան Понедельник, 31 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: