Խ․ Հարությունյանը նշել է, թե ինչ կաներ, եթե ինքը բանակցեր Մոսկվայում

Խոսրով Հարությունյան․ Ալիևը դարձել է կոնկրետ թելադրող։ Իմ համոզմունքն է, որ ՀՀ վարչապետը դոմինանտ չէ բանակցություններում։ Ինձ թվում էր, կոնկրետ դիրքորոշում արտահայտեց գերիների մասով, մտածեցի լուրջ է տրամադրված, բայց էդպես չէր փաստորեն։

Բոլոր նման ֆորմատների օրակարգը ֆիքսվում է վաղորոք։ Էնպես չի դա կարելի է փոփոխել։ Հարցը եթե օրակարգում է, հանել չի լինի։ Եթե ես գնայի ու տեսնեի խնդիրը չի քննարկվում, դուրս կգայի, կընդհատեի այդ հանդիպումն։ Եթե էս պահին քննարկումներ չանենք,  կարող է կորցնենք։ Արդյո՞ք իր կարևորությամբ աներկբա կարևոր չէ սոցիալական տրամադրությունների կարգավորումը։ Ինչ վերաբերում է 17ին, ապա իրենց մոտ  կարծիք ձևավորել ստացվեց։

Հանրային էդ ճնշումը կբերի ցանկալի արդյունքի։ Թուրքիայի առջև մեր շուկան բացելը, նշանակում է ծնկի բերել մեր շուկան, ոչնչացնել մեր արտադրողին։ Տնտեսվարողները այդ խնդիրը պետք է բարձրաձայնեն։

ՈՒշադրություն դարձրեք, որ Հորադիսից Մեղրի հատվածը չի էլ գործում, իսկ դա ներդրումներ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: