Հաճախակի ու պարբերաբար քաղաքական տարատեսակ թեմաների սուր անդրադարձներ կատարող, ակտիվորեն քննարկումներ վարող Ն. Զոհրաբյանը, որ մի որոշ ժամանակ առաջ հայտնվել էր շատերի ուշադրության կենտրոնում, շարունակում է իր ակտիվ հրապարակումների սկզբունքներով առաջ շարժվել:
Պատգամավորը նոր լուսանկար է հանրայնացրել, որտեղ իր մայրիկն է՝ ծաղկեփունջը կողքին: Ն. Զոհրաբյանն իր մայրիկի մասին վերջին հրապարակումն արել էր նրա ծննդյան օրը՝ հրապարակայնորեն շնորհավորելով նրան:
Ն. Զոհրաբյանի մայրիկը վաստակաշատ ուսուցչուհի է. նա երկար տարիներ զբաղվել է կարևոր մանկավարժական գործունեությամբ՝ կրթելով սերունդներ:
Ն. Զոհրաբյանի հրապարակումներին, որոնք մայրիկին են վերաբերում, մշտապես արձագանքում են նրա մայրիկի լուսանկարներին՝ նշելով, որ նա իրենց դասավանդել է և հրաշալի մանկավարժ է, մարդ ու մասնագետ:
Ինչպես երևում է Ն. Զոհրաբյանի հանրայնացրած լուսանկարից ու մեկնաբանությունից, նա իր մայրիկին ուրախացրել է՝ գեղեցիկ ծաղիկների փունջ նվիրելով և ժպիտ պարգևելով: