Ծառայության են մեկնում նորակոչիկները. ուշագրավ լուսանկարներ

Տարվա տարբեր հատվածներին նորակոչի ժամանակաշրջան է սահմանված։ Ամռան համար նախատեսված շրջանը ևս իր իրավունքների մեջ է մտել։

Արդեն իսկ մեկնարկել է նորակոչիկների ծառայության մեկնելու շրջանը։ Տասնութ տարին լրացած տղաներին ծնողները հազար ու մի բարեմաղթանքով ճանապարհում են զինծառայության՝ քաջ գիտակցելով իրենց զավակների ուսերին դրված պատասխանատվության չափը։

Համացանցում հայտնվել են ծառայության մեկնող նորակոչիկների լուսանկարները։ Նրանց մեծ սիրով, անհանգստությամբ ու խաղաղ, բարի զինծառայության մաղթանքներով ճանապարհելու են գնում նրանց բոլոր մտերիմ մարդիկ, ծնողները։

Հատկապես հուզված են ծնողները, ովքեր այսօրվանից աննկարագերելի անհանգստություն են ունենալու և աղոթելու են իրենց տղաների բարի վերադարձի համար։

Համացանցում նորակոչիկների լուսանկարներին օգտատերերն առանձնահատուկ ջերմությամբ են արձագանքում՝ քաջ գիտակցելով նրանց առաջիկա գործունեության կարևորությունը երկրի համար։

Միանալով բազմաթիվ ջերմ ու բարի մաղթանքներին՝ մենք ևս նորակոչիկ տղաներին խաղաղության պայմաններում անխոչընդոտ ու բարի զինծառայություն ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: