Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքի «Պսակի պարը»

Ինչպես հայտնի է, Ծառուկյանի դուստրն ու Սուքիասյանի տղան միասին ընտանիք են կազմել, իսկ այժմ նաև բալիկ ունեն: Նրանց հարսանեկան գեղեցիկ արարողության տեսանկարահանված կադրերի մի մասը հայտնվել էին համացանցային հարթակներում՝ արժանանալով ջերմ արձագանքների:

Հայտնի է նաև, որ այդ արարողությանը մասնակցել են ոչ միայն ճանաչված քաղաքական գործիչներ, այլև մշակութային շատ հանրահայտ դեմքեր ինչպես հայկական միջավայրից, այնպես էլ ռուսական և արտասահմանյան միջավայրերից:

Համացանցում է հայտնվել նաև ամուսնական զույգի ինքնատիպ հարսանեկան պարը, որով մեկնարկել է հարսանեկան գեղեցիկ արարողությունը: Հարսանեկան արարողության մեկնարկը տրվել է «Պար պսակի» գեղեցիկ երգով:

Տեսանյութն իր էջում հրապարակել է հենց երգի հեղինակը՝ Վահագ Ռաշը՝ նշելով ու կարևորելով այն փաստը, որ իր երգի հնչյունների ներքո է մեկնարկել հայտնի զույգի մեծ հետարքրքություն առաջ բերած հարսանեկան արարողությունը:

Սուքիասյանի որդու և Ծառուկյանի դստեր գեղեցիկ «Պսակի պարը» ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: