Ծննդյան օրվա առիթով Արմինկայի հրապարակած լուսանկարն ու հետևորդների արձագանքը

Հանրահայտ երգչուհիներից Արմինկան այսօր նշում է հերթական քառասունութամյա տարեդարձը։ Երգչուհին ծնունդով Երևանից է, մայրաքաղաքում է ստացել դպրոցական կրթությունը, որից հետո սովորել է  էստրադային-ջազային արվեստի ստուդիայում, որը գործել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից։

Արմինկան երաժշտական կրթությունն առավել խորացնում է Կոնսերվատորիայում ուսանած տարիների ընթացքում։ Երգչուհու յուրօրինակ ու ինքնատիպ ոճը միշտ էլ հանրային ուշադրություն է գրավել։

Արմինկան մեկ որդու մայր է։ Երգչուհին երկարատև բնակություն է հաստատել ամերիկյան միջավայրում, որտեղից էլ սոցհարթակների միջոցով փորձում է պահել կապը հայրենակիցների ու երկրպագուների հետ։

Երգչուհին պարբերաբար ոճային կերպորով լուսանկարներ է տեղադրում։ Իր ծննդյան օրվա առիթով Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որտեղ ներկայանում է սև ու սպիտակ գունային երանգի տոպով ու երկարավուն, սևաթույր, լայն բացվածքով շրջազգեստով։

Երկրպագուներն ու հետևորդնեը շնորհավորել են Արմինկային՝ նրան գեղեցիկ հաճոյախոսություններ ուղղելով։ Հաճոյախոսություններն ուղղված են երգչուհու արտաքին տեսքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: