«Ծնունդդ Շնորհավոր, իմ ամեն ինչ.» Արմեն Պետրոսյանի շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առիթով

Այսօր Արմեն Պետրոսյանի սիրելի տիկինը՝ Քրիստինե Սմսարյանը նշում է ծննդյան հերթական տարեդարձը: Այդ առիթով Արմեն Պետրոսյանն իր սոցցանցային հարթակներում հրապարակել է սիրելի տիկնոջ առանձին և իր ու կնոջ համատեղ լուսանկարները՝ շնորհավորելով սիրելիին ծննդյան տոնական օրվա առիթով:

Ամուսնական զույգը ամենից երջանիկ հայտնի զույգերից է: Նրանք հաճախ են իրենց ընտանեկան ուրախություններով, նորություններով կիսվում համացանցային հարթակներում՝ պատմելով դրանց մասին մյուսներին հանրայնորեն:

Նշենք, որ երջանիկ զույգն արդեն ավելի քան տասնութ տարի է, ինչ միասին է: Նրանք երեք բալիկ ունեն:

Վերջերս Արմենի և Քրիստինեի ավագ դուստրը՝ Էլինան, նշել է ծննդյան տասնյոթամյա հոբելյանը, ինչ առիթով հայրը դարձյալ շնորհավորական խոսքով էր հանդես եկել համացանցային տիրույթում:

Հումորիստը տիկնոջ ծննդյան օրվա առիթով հրապարակելով նրա լուսանկարը՝ գրել է. «Ծնունդդ շնորհավոր, իմ ամեն ինչ»:

Այս պահին ընտանիքը միառժամանակ Ամերիկայում է գտնվում, սակայն դարձյալ հետ վերադառնալու մտադրությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: