Ծնվել է դերասան Նիկոլայ Եղիազարյանի տղան

Վեցօրյա լարված ու տագնապալի օրերի ընթացքում, թերևս, մարդկանց ոչինչ այնքան չի ուրախացնում, որքան նոր բալիկների ծննդյան մասին լուրը: Ամեն նոր ծնունդի լուր յուրօրինակ մխիթարանք է որդեկորույս հայերի համար:

Քիչ առաջ նոր բալիկի ծննդյան մասին հրապարակում է իր սոցցանցում հանրայնացրել հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանը: Նա իր սոցհարթակում որդու ծննդյան մասին գրել է հետևյալը. «ՏՂԵՍ ԾՆՎԵՑ. ՌՈՒԲԵՆ Նիկոլայի Եղիազարյան, 02.10.2020»:

Ինչպես հասկանալի է դառնում, դերասանն իր նորածին որդուն անվանել է Ռուբեն հոր պատվին: Նիկոլայ Եղիազարյանի հայրը՝ Ռուբեն Եղիազարյանը, մահացել է վերջերս, գարնանը: Նա դեռ չի կարողանում հաշտվել այս ցավալի կորստի հետ:

Նիկոլայ Եղիազարյանը հաճախ է իր սոցհարթակում կիսվում իր հայրիկի մասին հուզիչ հիշողություններով, նրա հանդեպ ունեցած անափ կարոտի զգացումով:

Դերասանի հրապարակման ներքո նրան շնորհավորական խոսքեր են ուղղել մտերիմները՝ ցանկանալով, որ որդին մեծանա խաղաղ երկնքի ներքո և անհոգ մանկություն ունենա:

Понравилась статья? Поделиться с друзьями: