Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի երեխան․ մանրամասներ

Շատերին էր հայտնի, որ Տաթևիկ Ռևազյանը փոքրիկի է սպասում, ուստիև գտնվում էր աշխատանքային արձակուրդի մեջ հենց այդ պատճառով: Դեռ ամիսներ առաջ էր Տաթևիկը հանրային ուշադրությունը հրավիրել այս գեղեցիկ փաստի վրա:

Այսօր Տ. Ռևազյանն արդեն ունի հաճելի նորություն: Նա իր էջում հրաշալի ու հուզիչ լուսանկարներ է հրապարակել, որոնք փաստում են, որ նրա փոքրիկն արդեն լույս աշխարհ է եկել:

Փոքրիկը հայտնի պատճառներով լույս աշխարհ է եկել Դանիայում:

Տ. Ռևազյանի հրապարակած լուսանկարներում երևում է նաև նրա ամուսինը՝ Պարույր Աբրահամյանը: Նրանք միասին են փոքրիկի հետ լուսանկարներում:

Տաթևիկը լուսանկարները հանրայնացրել է՝ գրելով, որ երբևէ կյանքում իրեն այնքան երջանիկ, օրհնված ու շնորհակալ չի զգացել, ինչպես հիմա:

Անգամ լուսանկարներից են ճառագում այն մեծ զգացողությունները, որ ունեն ամուսիններն իրենց առաջնեկի ծննդյան առիթով:

Տ. Ռևազյանի հրապարակմանը հաջորդել է ջերմագին բարեմաղթանքների ու շնորհավորանքների տեղատարափը:

Понравилась статья? Поделиться с друзьями: