Ստորև նշյալ ընդամենը մի քանի, ամենահասանելի մթերային բաղադրիչների ճիշտ համադրությամբ կարելի է ստանալ հետաքրքիր կաթնային թխվածքաբլիթ, որի համը կգերի բոլորին:
հարելով լուծել տրված չափաբաժնով շաքարն ու վանիլը, ապա նաև՝ սերուցքային կարագն ու փխրեցուցիչը: Սրան հավելում ենք նշյալ քանակությամբ կաթ:
Հետո ալյուրի համելումով զանգվածը բերում ենք որոշակի պնդության: Բավականաչափ պնդոտ խմորն անցկացնում ենք սննդային ցելաֆոնի մեջ: Միառժամանակ այն թողնում ենք, որ հանգստանա: Որոշակի հանգստից հետո կարելի է աշխատել խմորի հետ:
Խմորային ընդհանուր զանգվածից մաս առ մաս առանձնացնում ենք մեկ ընկուզաչափ խմորային գնդիկ, ձեռքի ափով կլորակները հարթեցնում, դասավորում համապատսախան մակերեսի վրա: Ընկուզաչափ կլորակների վրա՝ մեջտեղում, հարկ է մատով փոսիկ անել:
Լիարժեք թխվելու համար բավարար է քսան րոպե ժամանակահատվածը: Թխուկներն առավել ախորժելի տեսք ու համ կունենան, եթե համտեսելուց առաջ պատենք շաքարափոշով: