Երգչուհի Շպռոտը համացանցային հարթակում գրառում է կատարել և կիսվել պլաններով, մտքերով։ Նշել է, որ եկող տարին ցանկանում է այլ պայմաններ ունենալ և գումարներ վաստակել և այդ ամենն իրագործելի դարձնելու առաջնային քայլը մտքերի փոփոխումն է։
Երգչուհին առաջարկում է մտքերն արմատական փոփոխման ենթարկել։ Նա նշում է որոշակի պայմանները տևականության շնորհիվ հարմարավետություն են քեզ տվել, դուրս արի այդ գոտուց և կյանքդ առավել լավը դարձրու։
«Էս Նոր տարի ուզում եմ Կամֆորտ Զոնից դուրս գալ։ Եթե կամֆորտնի եմ ինձ զգում քյասիբ, որովհետև դրան եմ սովոր, էս տարի ուզում եմ դուրս գալ։Եթե քամֆորտնի եմ հին դիվանին, ուզում եմ դուրս գալ սենյակից, եթե մենակ եմ ապրում և քամֆորտնի եմ, ուզում եմ դուրս գամ էդ զոնայից և լինեմ չմենակ։
Եթե տասը հազար դոլարը օքեյա ականջներիս և գրպանիս, ուզում եմ դուրս գալ էդ արխային վիճակից և ավելացնել ոչ քամֆորտնի թվեր։ Ամեն ինչ սկզբում փոխվում է մտքում ապա կյանքում։ Էկեք դիզքոմֆորտ զգանք էս տարի և ռազմախը մեծացնենք։ Երազել Մեծ …»,- գրառել է երգչուհին։ Մեկնաբանություններում հետևորդները համաձայնել են և եզրահանգել, որ եկող տարին նոր մտքերով և պլաններով պիտի մուտք գործել։