Կայացել է Արամեի նոր երգի պրեմիերան. «Շքեղ կին». հրաշալի երգ, բաց չթողնեք

Մի քանի օր առաջ Արամեն իր հետևորդներին տեղեկացրել էր, որ նրանց գեղեցիկ նվեր է պատրաստվում մատուցել նոր երգի տեսքով: Այսօր արդեն իսկ համացանցում, յութուբում հանրայնացվել է նոր երգը:

Երգը բավականին ռոմանտիկ ու գեղեցիկ տրամադրություններ է փոխանցվում ունկնդրին: Երգում այնպիսի գեղեցիկ խոսքեր են շռայլվում սիրելի կնոջ, կողակցի նկատմամբ, որ այն ականջահաճո ու հաճելի է լսել ցանկացած կնոջ:

Երգը ռուսերենով է ու վերնագրված է «Շքեղ կին»: Այն չքնաղ ու շքեղ ձոներգ է սիրելի կողակցին, ում ներկայությամբ մշտապես հիանալ ու շնորհակալ լինել կարելի է: Կողակցի շքեղ ներկայությունը երգիչը աստվածատուր պարգև է համարվում, որի համար էլ շնորհակալ է լինում Աստծուն:

Երգը ընդամենը մի քանի ժամ է, ինչ հանրայնացվել է, բայց հասցրել է ըստ արժանվույն գնահատվել ու գեղեցիկ արձագանքների արժանանալ:

Արամեի նոր ու շքեղ երգը կարող եք վայելել ստորև կցված տեսահոլովակում և թողնել ձեր կարծիքը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: