«Կայծակներից մեկը ահավոր նման էր Չիլիի արևելյան սահմանին: Բայց իրանց հեչ վեջները չի, չեն էլ ջոկել»

Երեկ երեկոյան եղանակային փոփոխությունը, իսկ ավելի ու նաև հաճախակի կրկնվող կայծակները երևանյան երկնքում պարզապես ֆանտաստիկ պատկերներ ստեղծեցին, ինչն էլ հասցրել են նկատել օգտատերերը և ֆիքսել տեսախցիկներով։

Շուտով համացանցում հայտնվեցին լուսանկարներ երևանյան երկնքի պերճաշուք տեսարանների պատկերներով։ Ֆիքսված կադրերից մեկում կայծակը Հայաստանի քարտեզի պատկերով էր եղել, ինչը հատկապես գրավել էր շատերի ուշադրությունը։

Նունիսկ Գագիկ Սուրենյանը մի լուսանկար էր հանրայնացրել՝ խոստովանելով, որ դեռևս նմանատիպ կայծակ չէր տեսել։ Մինչ շատերը ապշահար էին այդ տեսարանով, հայտնվեցին նաև այլ համեմատություններ։ Ըստ այդմ՝ կայծակի պատկերը համեմատվում էր Ն․ Փաշինյանի արձանի ուրվագծի հետ։

Քանի որ կայծակի թեման որոշ ժամանակ անց սկսեց գերկշռող դառնալ ֆեյսբուքյան հարթակում, շատերը սկսեցին նաև հումորային մեկնաբանություններ գրել այդ մասին։ Հաղորդավար Վարդան Օնանյանը գրել է հետևյալը․

«Այսօրվա կայծակներից մեկը ահավոր նման էր Չիլիի արևելյան սահմանին: Բայց իրանց հեչ վեջները չի, չեն էլ ջոկել»:

Понравилась статья? Поделиться с друзьями: