Կանանց պարտադիր ծառայություն հայկական բանակում․ մի՞ֆ, թե՞ իրականություն․ Խաժականուշ Նավոյան

Խաժականուշ Նավոյան․ համատարած զինվորական պատրաստվածությունը գուցե և անհրաժեշտ է։ Նախ պատասխանենք․ ինչու պիտի պարտադիր լինի պատրաստվածությունը կանանց շրջանում։ Ինչու չքննարկել կամավորական սկզբունքը։ Նախ պատրաստվածությունը ու ծառայությունը ժամկետների հարց են։

Կանանց մասով ընդամենը քննարկվում է եռամսյա պատրաստվածությունը։ Դրանից հետո արդեն իրենք թող որոշեն ուզում են շարունակեն թե ոչ։ Եթե մեր մշակույթը լիներ էնպիսին, որ հակվածություն լիներ ռազմական գործին, ապա կարելի էր մասնակցությունը կամավոր թողնել, բայց մեզ մոտ՝ հակառակն է։

Նույնիսկ տղաների դեպքում էլ է էդպես։ իսկ աղջիկների դեպքում առավել անսովոր վիճակ է, իսկ եթե թողնում են ընտրելու սկզբունքին, ապա զրկում ենք այդ պատրաստվածությունից։

Դա մեզ կտա առավելություն պատրաստվածության տեսքով։ Հույս կա, որ կանայք ևս անմիջականորեն կմասնակցեն պաշտպանություններին, թեկուզ զուտ պաշտպանական մակարդակի։ Պատրաստվածությունը կնոջը պետք է նախևառաջ, որպեսզի տղամարդիկ իմանան, որ կինը կարող է իրեն պաշտպանել ու երեխաներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: