«Կան միանման խնդիրներ․ հոգնած ենք, հիասթափված և դատարկ, բայց իրականության հետ կռիվ տալը նույնն է ինչ․․․»․ Լիլիթ Մուրադյան

Լիլիթ Մուրադյանը այն հայտնիներից է, ով մոտ է կանգնած հետևորդներին և բավական անկեղծ խոսում և ընտանեկան իրավաճակները ներկայացնում է առանց ֆիլտրերի։

Այս անգամ կրկին հանդես է եկել գրառամբ, որտեղ նշել է, որ ամենը մարդու գլխում և ձեռքերում է։ Կոչ է անում փոփոխել կյանքը, եթե ինչ-որ բան դուր չի գաիս, ապա հավելել է, որ ամեն բան մարդու գլխում ու ձեեռքերում է և խնդրել իրեն հակառակը չհամոզել։

Լիլիթը գտնում է, որ եթե մարդն առողջ է, մնացյալը 2-րդական է։ «Բոլորիս կյանքում կան միանման խնդիրներ․ հոգնած ենք, հիասթափված և դատարկ ենք զգում մեզ, բայց իրականության հետ կռիվ տալը նույնն է ինչ խոսել պատի հետ և սպասել պատասխանի»,- նշում է հաղորդավարուհին, ապա հավելում, որ եթե գլոբալ փոփոխություններն անհնարին, ապա մարդը կարող է գոնե փոփոխել իրեն շրջապատին, խանգարող հանգամանքները և այլն։

Կոչ է անում մեկ-մեկ գնալ վճռական և կտրուկ քայլերի։ «Մեր կյանքը սպառում ենք՝ «ինչ կմտածեն իմ մասին» ասելով։Մի վախեցեք փոփոխություններից, սխալվելուց, երբե՛ք, երբեք ուշ չի … ժամանակը չենք կարող կանգնեցնել․ պետք է ապրելամեն րոպեն»,- գրել է Լիլիթ Մուրադյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: