Կորոնավիրուսյան ախտի կարանտինային իրավիճակի պատճառով ինքնամեկուսացման մեջ գտնվող աստղերը որոշ դժվարությունների առաջ են կանգնել։ Նորաձևության ամսագրերը նրանց մոտ չեն ուղարկել իրենց աստղային լուսանկարող խմբին, այլ խնդրել են աստղերին ինքնուրույն լուսանկարվել։
Այդպես ամերիկյան GQ-ի խնդրանքով հոլիվուդյան աստղեր Ռոբերտ Փաթինսոնը և Դրյու Բերիմորն արդեն լուսանկարվել են, իսկ հիմա հերթը Նիկոլ Քիդմանինն էր։ Նա պետք է ֆոտոշարք աներ Omega բրենդի պրոմո — արշավի համար, որի դեսպանն է հանդիսանում գեղեցկուհին։
Նկարահանումն արել է դերասանուհու տասներկուամյա դուստրը՝ Սանդեյը, որը սիրում է լուսանկարչությունը։ Նիկոլն արդեն հրապարակել է առաջին կադրը՝ մակագրելով այն․ «Ողջույն, ընկերներ։ Լուսանկարի հեղինակը Սանդեյն է»։
Նշենք՝ Նիկոլն ամուսնու՝ Քիթ Ուրբանի հետ երկու դուստր ունեն՝ Սանդեյը և Ֆեյթ Մարգարեթը։ Մայրիկը, թեև, չի հրապարակում դուստրերի լուսանկարները, հաճախ նրանց գեղեցիկ դեմքերը որսում են պապարացիները։
Իսկ շուտով նրանք արդեն կներկայանան դերասանուհիների դերում։