Կառավարությունը 9 մլրդ եվրո է ստացել եվրոպայից, որպեսզի արդարադատության ոլորտն բարելավվի

Ռուստամ Բադասյան․ խոսք չի կարող գնալ դեմարկացիայի մասին․ դա սահմանային որոշակի վիճարկում ունենք, որտեղ ձեռնարկվում է պաշտպանության սահմանների ճշտում։ Սա դելիմիտացիայի կամ դեմարկացիայի պրոցեսներ չեն։ ՀՀ ուժերը պիտի տեղակայվեն և տեղակայվում են տարածքային ամբողջականությունը պահելու համար։

Մենք միջազգային իրավական պրոցեսների վրա ենք նաև հիմա աշխատում տարբեր հանցագործությունների բացահայտման համար, որոնք տեղի են ունեցել կռվի ընթացքում։ Կառավարությունը 9մլրդ եվրո ստացավ, որպեսզի արդարադատության ոլորտն բարելավվի։ Ակնհայտ է, որ պանդեմիայից ու կռվից հետո, պետբյուջեն սուղ է, իսկ այս միջոցով մեր բարեփոխումները կիրականացվեն շատ արդյունավետ։

Մասնագիտացված ներդրումների կարիք կա, որպեսզի դժգոհություններ չլինեն։ Մենք ավելացնում ենք ենթամասնագիտացում ու մասնագիտացում հաստիքները։ Այդ ամենը ֆինանսական ծանրաբեռնվածություն է ենթադրում։ Էլեկտրոնային գործիքներ են նաև ներդրվելու, որը ևս ֆինանսական բեռ է։

Կարգադրություններ ու գործիքակազմեր են ավելանալու։ Այդ գումարի շրջանակներում է աշխատելու նաև հակակոռուպցիոն կոմիտեն։ Որոշակի առաջընթացներ են ապահովվելու այդ դրամաշնորհով։

Понравилась статья? Поделиться с друзьями: